Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահ եմ՝ ձեռք բերված գործնական գործիքները էականորեն կնպաստեն տեղահանված մեր հայրենակիցների բիզնեսների կայացմանը. Արտակ Բեգլարյան

Փետրվար 04,2026 13:25

Արցախ Միությունն ամփոփել է «Արցախյան տեղահանված գերփոքր ու փոքր ձեռնարկատերերի քարտեզագրում, իրազեկում և կարողությունների զարգացում» ծրագիրը, որն իրականացվել է Իզմիրլյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Ավարտական միջոցառումը տեղի ունեցավ հունվարի 30-ին «Թումանյանս արտ» կենտրոնում։

Ծրագրի հիմնական ձեռքբերումներն են՝

Կրթական բաղադրիչ. Դասընթացների փուլին մասնակցած 25 ձեռնարկատերեր հաջողությամբ ավարտել են այն և ստացել ավարտական հավաստագրեր։

Ֆինանսական աջակցություն. Մասնակիցներից 5-ն արժանացել են բիզնեսի զարգացման համար նախատեսված փոքր դրամաշնորհների։

Թվային գործիքակազմ. Որպես ծրագրի առանցքային արդյունք՝ ստեղծվել է Արցախյան ձեռնարկությունների շտեմարան։ Այն նպատակ ունի բարձրացնել արցախյան բիզնեսների տեսանելիությունն ու ընդլայնել նրանց շուկայական հասանելիությունը։

Խորհրդատվություն. Մասնակիցների համար մշակվել են անհատական «ճանապարհային քարտեզներ», որոնք կօգնեն հստակ պլանավորել բիզնեսի հետագա քայլերը։

Կրթական ու խորհրդատվական բաղադրիչներն իրականացվել են «Իննոբիզ» մասնագիտացված կազմակերպության հետ համագործակցաբար:

Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը, կարևորելով ծրագրի ազդեցությունը, նշել է.

«Ուրախ եմ արձանագրել, որ ծրագրի շրջանակում մեզ հաջողվեց ոչ միայն ստեղծել ու հանրայնացնել արցախյան ձեռնարկությունների շտեմարանը, այլև թիրախային գիտելիքներ ու խորհրդատվություն փոխանցել մեր շահառուներին։ Վստահ եմ, որ ձեռք բերված կարողություններն ու գործնական գործիքները էականորեն կնպաստեն տեղահանված մեր հայրենակիցների բիզնեսների կայացմանը, զարգացմանը և նրանց կենսամակարդակի հետևողական բարելավմանը»։

Իզմիրլյան հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը փաստել է, որ հիմնադրամը մշտապես սատարել է արցախցիներին թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում։ Նա գոհունակություն է հայտնել ծրագրի արդյունքների առթիվ՝ ընդգծելով դրանց կարևորությունը տեղահանված շահառուների համար:

Արցախյան բիզնեսները կարող են ծանոթանալ առկա տվյալներին և ավելացնել իրենց տեղեկությունները շտեմարանում հետևյալ հղմամբ:

Արցախ միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728