Aravot.am-ի տեղեկություններով՝ այս տարեսկզբին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աղմկահարույց ելույթի վերաբերյալ համացանցում իրենց զայրույթն արտահայտած մի շարք քաղաքացիներ հայտնվել են իրավապահների թիրախում: Հիշեցնենք, որ ֆորումի ժամանակ Խաչատուրյանը մի քանի անգամ իր շնորհակալությունն էր հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
Հերթական քաղաքացին, որ Խաչատուրյանի վարքից զայրացել ու մեկնաբանություն է թողել համացանցում եւ հիմա էլ իրավապահների թիրախում է հայտնվել՝ Մանուկ Բաբայանն է:
Ֆեյսբուքի մեկ այլ օգտատեր Գարեգին Բարխուդարյան օգտատիրոջ էջում հունվարի 21-ին հրապարակված «No comment» խորագրով տեսանյութի ներքո «Voxpam vichakt. Duyeles satkelu u hoxin voch arjani turk» Բաբայանի մեկնաբանությունը իրավապահները դիտարկել են բռնություն գործադրելու հրապարակային կոչ: Առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































