Լրահոս
Օրվա լրահոսը

Կրոնի ազատությունը մարդու հիմնարար ազատություններից է, որը հնարավորություն է տալիս անհատներին ձևավորել իրենց ինքնությունը, արժեքներն ու բարոյական ընտրությունները՝ առանց վախի, ճնշման կամ խտրականության. Նարեկ Մկրտչյան

Փետրվար 04,2026 23:59

Փետրվարի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Save Armenia 2.0 Launch» միջոցառմանը։
Միջոցառման ընթացքում դեսպան Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ՀՀ մոտեցումները կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում։

Դեսպանն ընդգծել է, որ կրոնի ազատությունը մարդու հիմնարար ազատություններից է, որը հնարավորություն է տալիս անհատներին ձևավորել իրենց ինքնությունը, արժեքներն ու բարոյական ընտրությունները՝ առանց վախի, ճնշման կամ խտրականության։

Իր ելույթում դեսպանը նշել է, որ Հայաստանը, որպես առաջին երկիր, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն, ունի հարուստ պատմական փորձ՝ հավատքի դերի առնչությամբ՝ ազգային ինքնության և մշակույթի պահպանման գործում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ժամանակակից Հայաստանը աշխարհիկ պետություն է, որտեղ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ՝ անկախ իրենց կրոնական համոզմունքներից։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև Հայաստանի կրոնական բազմազան միջավայրը՝ ընդգծելով, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական առանձնահատուկ դերի կողքին, երկրում ազատորեն գործում են եզդիական, հրեական, մահմեդական, կաթոլիկ, ավետարանական և այլ կրոնական համայնքներ, որոնց իրավունքները պաշտպանված են նույն իրավական դաշտում։

Դեսպանը կարևորել է այն հանգամանքը, որ հավատքի ազատության պաշտպանությունը նպաստում է հասարակական կայունությանը և ժողովրդավարական դիմակայունությանը՝ նշելով, որ կրոնի քաղաքականացումն ու շահարկումը կարող են խորացնել բաժանումներն ու վտանգել երկարաժամկետ անվտանգությունը։

Միևնույն ժամանակ, դեսպան Մկրտչյանը ափսոսանք է հայտնել, որ Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի հեղինակավոր հարթակը օգտագործվել է օլիգարխների կողմից ղեկավարվող քաղաքական շարժման կողմից՝ Հայաստանի ժողովրդավարական ճանապարհը վարկաբեկելու և նախընտրական գործընթացների վրա ազդեցություն գործադրելու նպատակով։

Ամփոփելով՝ դեսպան Նարեկ Մկրտչյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակել պաշտպանել կրոնի կամ հավատքի ազատությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում՝ այն դիտարկելով որպես ժողովրդավարական կայունության և տևական խաղաղության հիմնարար բաղադրիչ։ Նա իր խոսքը եզրափակել է Աստվածաշնչի 16:8 առակով՝ «Լավ է քիչն արդարությամբ, քան թե մեծ եկամուտները՝ անիրավությամբ»։

 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728