Լրահոս
Օրվա լրահոսը

2025թ․ ընթացքում ՀՌՀ-ն հարուցել է 84 վարչական վարույթ․ 74-ը՝ սեփական նախաձեռնությամբ, 10-ը՝ դիմում-բողոքների հիման վրա

Փետրվար 05,2026 11:00 Share

Համառոտ տեղեկանք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2025 թվականի գործունեության մասին 

Հանձնաժողովին կարգավորման ներքո գործող ընկերություններ

Հայաստանի Հանրապետությունում 2025թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ գործել է 94 լիցենզավորված ընկերություն, որից տեսալսողական ﬔդիածառայություն մատուցող՝ 41, ցանցային օպերատոր՝ 53։ Նույն ժամանակահատվածում գործել է հեղինակազորված 65 ընկերություն, որոնցից լիցենզավորված է 32-ը:

Վարչական վարույթներ

2025թ․ ընթացքում Հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ․ 74-ը՝ սեփական նախաձեռնությամբ, 10-ը՝ դիմում-բողոքների հիման վրա։

Վարույթները հարուցվել են հեղինակային իրավունքների, գովազդը կարգավորող օրենսդրության խախտման, անչափահասների մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների առկայության, սարսափ ու ակնհայտ բռնություն, հայհոյանք ու գռեհկաբանություն պարունակող բովանդակության հեռարձակման, հանրօգուտ հաղորդումների առնվազն 20% չպահպանման և այլ պատճառներով։

Դատական գործեր

2025 թվականի ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ հարուցվել է 5 դատական գործ։

2025թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ վարույթում գտնվող ընթացիկ դատական գործերի ընդհանուր քանակը 14-ն է, իսկ ավարտված՝ 6։

Էթիկայի նորմերի խախտումներ

Համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի` hանրային մուլտիպլեքսում լիցենզավորված բոլոր հեռարձակողները պարտավոր են ունենալ էթիկայի կանոնագիր, որը նաև հանդիսանում է լիցենզիայի պայման։ 2025թ․-ին՝ լիցենզավորված հեռարձակողների կողմից էթիկայի նորմերի խախտման հետևանքով Հանձնաժողովը երեք անգամ դիմել է ինքնակարգավորման մարմիններ։

Լիցենզավորման գործընթաց

Հանրային մուլտիպլեքսում տեսալսողական ծրագրերի հեռարձակման լիցենզավորումն իրականացվում է սլոթի օգտագործման մրցույթ իրականացնելու եղանակով կամ ցանցային օպերատորների դեպքում՝ դիմումի հիման վրա: Հանձնաժողովի կողմից 2025թ․ տրամադրվել է 12 լիցենզիա, որից մեկը լսողական ծրագրի հաճախականության օգտագործման համար, իսկ 11-ը՝ ցանցային օպերատորի գործունեության համար: Հանձնաժողով հետ է հանձնվել 15 լիցենզիա՝ 2-ը լսողական ծրագրի հաճախականության օգտագործման, իսկ 12-ը՝ ցանցային օպերատորի գործունեության։

Միջազգային համագործակցություն

Տարվա ընթացքում Հանձնաժողովը շարունակել է երկկողմանի և բազմակողմանի ձևաչափերով համագործակցել ﬕ շարք երկրների ﬔդիակարգավորող մարﬕնների, ﬕջազգային կազմակերպությունների և հարթակների հետ՝ ուսուﬓասիրելով կարգավորման եղանակների առաջատար փորձը, օրենսդրության կիրառման ﬔխանիզﬓերը, համացանցի տեսալսողական բովանդակության կարգավորման եղանակները, արհեստական բանականության գործիքակազﬕ օգտագործումը տեսալսողական բովանդակության ստեղծման գործում և այլն:

Հանձնաժողովը հանդիսանում է Կարգավորող մարﬕնների եվրոպական պլատֆորﬕ (EPRA), Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կարգավորող մարﬕնների ֆորուﬕ (BRAF), Միջերկրածովյան կարգավորող մարﬕնների հարթակի (MNRA), Մեդիա կարգավորող մարﬕնների ֆրանկոֆոն հարթակի (REFRAM) և Լոնդոնի ﬕջազգային ինստիտուտի (IIC) լիիրավ անդամ։ Ինչպես նաև կնքված երկկողմանի հուշագրերի և պայմանագրերի հիման վրա փոխգործակցում է ութ երկրի (Իտալիա, Չեխիա, Մոլդովա, Լիտվա, Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Արգենտինա) կարգավորող մարﬕնների հետ:

2025թ․ հոկտեմբերի 23-ին և 24-ին Երևանում անցկացվել է EPRA-ի 62-րդ համաժողովը, որը հյուրընկալեց 47 երկրների 56 կարգավորող մարմինների ավելի քան 110 պատվիրակների։

2025թ․ Հանձնաժողովը ընդլայնել է աշխատանքները Հայաստանում Եվրոպայի Միության գրասենյակի հետ։ Մասնավորապես՝ ընտրություններին ընդառաջ՝

աշխատակիցների վերապատրաստումների կազմակերպման և միջազգային փորձագետների ներգրավվածության մասով։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի մշակում

Հանձնաժողովի կողմից 2025 թվականին՝ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում, պատրաստվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որը ներկայացվել է Ազգային ժողով: Փոփոխությունների նպատակն է կարգավորել օտարերկրյա հեռուստածրագրերի սփռումը ցանցային օպերատորների փաթեթներում, խստացնել պատասխանատվությունը ապատեղեկատվության, ատելության խոսքի և վնասարար այլ բովանդակության համար, տեսալսողական ﬔդիաոլորտում կարգավորուﬓերի համաչափ կիրառում։

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ վերը նշված նախագծում կատարված փոփոխություններից բացի, դեռ արդիական են մի շարք օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես՝

1 Կարգավորման շրջանակի ընդլայնում և կանոնակարգերի համահարթեցում՝ ուղղված հեռարձակողների և առցանց տեսալսողական ﬔդիայի ﬕջև հարաբերությունների կարգավորմանը;

2 Ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքար՝ հստակ չափանիշների և լիազորությունների սահմանմամբ;

  1. Տեսալսողական ﬔդիայի սեփականատերերի և ֆինանսավորման թափանցիկության։

Պետական տուրքի գծով ՀՀ պետական բյուջե կատարված փաստացի մուտքեր

Հանձնաժողովի կարգավորման ոլորտում գործող ընկերությունները 2025թ․ պետական տուրքի գծով ՀՀ պետական բյուջե մուտքագրված 32.2 մլն ՀՀ դրամ գումարն ապահովել են տեսալսողական և լսողական ծրագրերի հեռարձակման, ցանցային օպերատորների գործունեության տարեկան պետական տուրքերի, լիցենզիաների վերաձևակերպման, կրկնօրինակի տրամադրման, ինչպես նաև սահմանված ժամկետում չվճարված տարեկան պետական տուրքի գումարի նկատմամբ հաշվարկված տույժերի համար գանձված գումարների հաշվին: Բյուջեի ծախսերը կազմել են 384.5 մլն դրամ՝ ապահովելով 97.9% կատարողական:

Հանձնաժողովին հասցեագրված գրություններ

2025թ․ Հանձնաժողով մուտքագրվել է 1190 գրություն, որից 83-ը քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմում-բողոք է (հեղինակային իրավունքի խախտուﬓերի, տեսալսողական ﬔդիածառայությունների բնագավառը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ պարզաբանուﬓեր ստանալու, տեսալսողական ծրագրերի վերահաղորդուﬓերը դադարեցնելու, վարչական վարույթ հարուցելու մասին և այլն), որոնց տրվել է պատշաճ պատասխան:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728