Լրահոս
Չեմ բացառում․․․
Օրվա լրահոսը

Վանա լիճը կանգնած է էկոլոգիական ճգնաժամի առաջ

Փետրվար 05,2026 00:03

Թուրքիայի ամենամեծ լիճը՝ Վանա լիճը, կանգնած է լուրջ էկոլոգիական վտանգի առաջ։ Կլիմայական փոփոխությունները, տեղումների կտրուկ նվազումը և Թուրքիայի վարած սխալ ջրային քաղաքականությունը վերջին տարիներին հանգեցրել են ջրի զգալի նվազման։

Որոշ հատվածներում լճի ափը հետ է քաշվել մինչև 4-5 կմ։ Մասնագետների գնահատմամբ՝ հատկապես վերջին 4-5 տարիներին ամառային ամիսներին ջրի մակարդակի անկումը դարձել է կայուն միտում։

Փորձագետները ընդգծում են, որ լիճը սնուցող գետերի և հոսանքների վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններն ու ջրամբարները էական դեր խաղում են իրավիճակի սրման մեջ։ Շրջակա միջավայրի ոլորտի ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ առանց համակարգային քայլերի Վանա լիճը կարող է բախվել նույն ճակատագրին, ինչ Իրանի Ուրմիայի լիճը։ Նրանք պահանջում են վերանայել ջրային քաղաքականությունը, դադարեցնել լճի ավազանում գործող էներգետիկ նախագծերը և իրականացնել արդյունավետ բնապահպանական միջոցառումներ՝ լճի փրկության համար։

 

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728