Լրահոս
Օրվա լրահոսը

Տրվել էր Մոսկվայից Երևան ներմուծվող ոսկյա ձուլակտորների սերիական թվերը չնկարելու ցուցում. Հակակոռուպցիոնն ուսումնասիրություններ է իրականացնում. «Ժողովուրդ»

Փետրվար 05,2026 10:23

Ավելի վաղ «Ժողովուրդ»-ը հրապարակել էր տեղեկություններ այն մասին, որ 2025 թ. հոկտեմբերի 9-ին, վարչության պետ Ռաֆայել Զաքարյանի հանձնարարությամբ, ՊԵԿ ներսում գործող «WhatsApp» ծառայողական խմբում տրվել է ցուցում՝ Մոսկվայից Երևան ներմուծվող ոսկյա ձուլակտորների վրա առկա նույնականացնող (սերիական) թվերը չնկարելու վերաբերյալ։

«Ժողովուրդ»-ը նաև պաշտոնական հարցմամբ դիմել էր համապատասխան մարմիններին:

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին ժլատ պատասխան են տվել․ նշված հանգամանքների կապակցությամբ Կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության կողմից իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ և ստուգողական գործողություններ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728