Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դատարանի վճիռը չկատարելու համար անպատիժ է մնում, իսկ քաղաքացիները օրենքի ողջ խստությամբ պատժվում են. «Ժողովուրդ»

Փետրվար 05,2026 10:51

Արթուր Հովհաննիսյանը դատարանի վճիռը չկատարելու համար անպատիժ է մնում, իսկ քաղաքացիները օրենքի ողջ խստությամբ պատժվում են։

«Ժողովուրդ» օրաթերթին հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով։

Խոսքը վերաբերում է ԱԺ պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը, ըստ հաղորդման, դիտավորությամբ չի կատարել դատարանի վճիռը, չնայած պարտվել է դատական գործընթացում։

Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 4-ին ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում Արթուր Հովհաննիսյանը իրեն պահեց պատգամավորին ոչ հարիր՝ սպառնալով կտրել ՄԻՊ ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն և ականջները։

Այս հայտարարությունների համար Հովհաննիսյանը դատարանում պարտվել է, վճարել 1 միլիոն 250 հազար դրամ փոխհատուցում, սակայն հրաժարվում է ներողություն խնդրել, ինչն էլ հանդիսացել է դատական ակտի չկատարման հիմք։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728