Փետրվարի 9-ին մայրաքաղաքի «Դինամո» մարզահամալիրում կմեկնարկեն բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների եւ երիտասարդների առաջնությունները։
Այս տարվա առաջնությունները նախորդներից տարբերվելու են նրանով, որ պայքարն ընթանալու է World Boxing-ի նոր քաշային կարգերով։ Տղամարդկանց համար սահմանված են 50, 55, 60, 65, 70, 75, 80, 85, 90, +90 կգ քաշային կարգերը, իսկ կանայք հանդես են գալու 48, 51, 54, 57, 60, 65, 70, 75, 80, +80 կգ քաշային կարգերում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































