Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը գտնում է, որ իրավունք ունի մեզ վրա մեկ-մեկ մատ թափ տալ. Տիգրան Հակոբյան

Փետրվար 05,2026 13:54

«Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ այն տեղեկատվական օրակարգը, որը մեզ թելադրվում է դրսից, Ռուսաստանի արտադրության ալիքներից է, որովհետեւ այստեղ բոլորը ռուսերեն են խոսում, Ռուսաստանը գտնում է, որ մենք շատ մոտ ենք, իրավունք ունի մեզ վրա մեկ-մեկ մատ թափ տալ…Միջկառավարական պայմանագրով Ռուսաստանն ընդունել է այդ նորմը, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մեր հեռարձակողները չմիջամտեն ներքին գործերին: Դրա համար էլ այդ նորմը առաջարկեցինք մտցնել մեր օրենսդրության մեջ:

Բայց պարզվեց, որ մեր իշխանությունները շատ ավելի սկզբունքային են, ու այդ նորմը, որ մեզ պիտի օգներ, նրանք կասկածի տակ են դնում, որովհետեւ մի բան է միջկառավարական պայմանագրում ինչ-որ նորմ լինի, մեկ այլ բան դա իմպլիմենտացնելը օրենսդրության մեջ: Այնպես որ նախադեպը միջկառավարական պայմանագիրն էր, այդտեղից ենք այդ նորմը վերցրել, բայց հնարավոր է դուրս գա օրենքի նախագծից»,-ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ասուլիսում պատասխանելով Ազատություն ռ/կ-ի այն հարցին, որը վերաբերում էր երկրի ներքին գործերին միջամտությանը եւ դրա արտացոլմանը Տեսալսողական մեդիայի մասին օրենքում կատարվող փոփոխություններում:

«Սահմանադրական կարգը տապալելու խնդիրը քրեականացված է: Եթե նույնիսկ քրեական գործ հարուցվի, դատական ատյաններով պետք է անցնի, եւ նոր որոշում ընդունվի, լավագույն դեպքում դա տարի կտեւի, այսինքն` մենք պայմանական թույլ ենք տալիս ինչ-որ մի Կորեա նյուզի, որը մեր ցանցային օպերատորի մեջ է, մեկ տարի ինչ ուզենա Հայաստանի մասին ասի՞…Պատկերացնո՞ւմ եք դա…Մենք իրավական մարմին չենք, գնահատական չենք տալիս այն մարմնին, որը դա ասել է: Քրեական պատիժն ի վերջո հեռուստաընկերությանը չէ, այլ այն մարդուն, որն այդ կոչն արել է:

Մենք արգելում ենք հեռուստաընկերություններին այդ կոչերը հեռարձակել… Այո, վտանգներ կան, բայց մյուս վտանգները շատ ավելի մեծ են»,- ասաց Տիգրան Հակոբյանը պատասխանելով Ազատություն ռ/կ-ի մեկ այլ հարցի՝ մտավախություն չունի՞, որ նախընտրական տարում Տեսալսողական մեդիայում օրենքի փոփոխությունները կարող են մահակ դառնալ լրատվամիջոցների գլխին, օրինակ ինչպե՞ս են որոշելու սահմանադրական կարգը տապալելու կոչ է հնչել, եթե այդ հարցը քրեական օրենսգրքով է կարգավորվում, եւ 3 դատական մարմին պետք է անցնի, որպեսզի որոշվի սահմանադրական կարգը տապալելու կոչ հնչե՞լ է, թե՞ ոչ, եթե նախագիծն այդ տեսքով ընդունվի արդյոք սահմանադրականության հարց չի՞ առաջանա, եթե որոշումները թողնվեն ՀՌՀ-ին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728