Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունենում բաց դատական նիստ՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ շինծու քրեական գործով:
Բաքվի զինվորական դատարանի վճռով Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք. նրանք գերեվարվել էին Արցախի վերջին պատերազմից հետո, Արցախի հայաթափման ժամանակ՝ 2023 թվականի սեպտեմբերին:


















































