Լրահոս
Օրվա լրահոսը

Շինծու և փակ «դատավարություններից» հետո՝ այժմ հարցը մեկն է՝ ինչպես մեր բոլոր գերիներին վերադարձնենք հայրենիք. Արտակ Բեգլարյան

Փետրվար 05,2026 14:50

«Արցախ միության» նախագահ, Արցախի պետական նախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ադրբեջանական «դատավճիռները» գարշելի խայտառակություն են, բայց ընդհանրապես անակնկալ չեն:

Ալիևյան ցեղասպանական ու բռնապետական ռեժիմից ուրիշ բան էլ սպասելի չէր Արցախի ժողովրդի ցեղասպանության, հայատյացության քաղաքականության, խոշտանգումների, շինծու դատավարությունների ու բազմաթիվ այլ հանցագործությունների պայմաններում:

Շինծու և փակ «դատավարություններից» հետո՝ այժմ հարցը մեկն է՝ ինչպես մեր բոլոր գերիներին վերադարձնենք հայրենիք: Եվ այդտեղ գլխավոր անելիքը ՀՀ իշխանություններինն է, իսկ գլխավոր հնարավորությունը՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա այցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728