Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը ոչ միայն հստակ քաղաքական ուղերձ է, այլև կարևոր ազդակ՝ հայ գերիների ընտանիքների և ողջ հայ ժողովրդի համար. Մանե Թանդիլյան

Փետրվար 05,2026 15:17

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Շնորհակալական նամակ եմ հղել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ տիկին Յաել Բրաուն-Պիվեին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից միաձայն ընդունված այն կարևոր բանաձևի համար, որով կոչ է արվում ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։

Այս մարդասիրական և սկզբունքային դիրքորոշումը հերթական անգամ հաստատում է Ֆրանսիայի հավատարմությունը միջազգային իրավունքին, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը և արդարությանը։
Այս որոշումը ոչ միայն հստակ քաղաքական ուղերձ է, այլև հույսի և աջակցության կարևոր ազդակ՝ հայ գերիների ընտանիքների և ողջ հայ ժողովրդի համար։

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի Ազգային ժողովի հետևողական ու պատասխանատու մոտեցումն այն իրավիճակներում, երբ լռությունը կարող է վերածվել համակերպման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728