Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը կարող է «փայ» ունենալ TRIPP նախագծում. Հայկ Մամիջանյան

Փետրվար 05,2026 15:47

Ադրբեջանական պետական նավթային հիմնադրամը համագործակցության հուշագիր է կնքել ամերիկյան երեք մեծ խոշոր ներդրումային հիմնադրամների հետ և հուշագրի ուղղություններից էին ենթակառուցվածքների զարգացումը, լոգիստիկ ճանապարհների ձևավորումը, ես մտավախություն էի հայտնել, որ առկա է վտանգ, որ ադրբեջանական պետական նավթային կապիտալը, փողը, կարող է ներգրավված լինել TRIPP-ի ֆինանսավորման մեջ։ Այս մասին հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Ավելի ուղիղ տեքստով՝ Ադրբեջանը կարող է փայ ունենալ ԹՐԻՓՓ-ի մեջ, անկախ նրանից, որ իշխանությունները հրապարակում են փաստաթղթում նշված մասնաբաժինները Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, բայց Ադրբեջանը փայ էր մտնելու ամերիկյան կողմի ինվեստիցիոն ծրագրերով, և այսօր եղավ այդ մտավախության ևս մեկ հաստատում:

Այսօր Հայաստան են այցելել ԱԷԿՈՄ ամերիկյան ինժեներական խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները, ըստ պաշտոնական հրապարակված տվյալների, իրենք ուսումնասիրելու են ԹՐԻՓՓ-ի կառուցման մանրամասները, զեկույց են ներկայացնելու և այլն։

Առաջին հայացքից ոչ մի զարմանալի բան չկա, բայց երբ անում ես շատ պարզ հետազոտություն, ակնհայտ է դառնում, որ այն երեք ինվեստիցիոն հիմնադրամներից մեկը, որը Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի հետ կնքել է հուշագիր՝ Black Rock-ը, հանդիսանում է ԱԷԿՈՄ կազմակերպության երկնիշ թվով տոկոսների ակցիաների սեփականատեր։

Առկա են բազմաթիվ ապացույցներ ԱԷԿՈՄ-ի և Black Rock-ի փոխկապակցվածության վերաբերյալ, ուստի ևս մեկ հիմնավոր կասկած, ևս մեկ խիստ հիմնավորված վտանգ, որ Ադրբեջանը փայ է ունենալու ԹՐԻՓՓ-ի ֆինանսավորման, ԹՐԻՓՓ-ի ինվեստիցիաների մեջ», – ասել է նաև՝ ընդգծելով, որ 10 օր է անցել այն հրապարակումից մտավախություն ունի, որ Ադրբեջանը կարող է փայ ունենալ ԹՐԻՓՓ-ի մեջ, սակայն որևէ ՔՊ-ական պաշտոնյա դա չի հերքել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728