Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք իրենց հեղինակությանն անդառնալի վնաս են տվել»․ Մամիկոն Ասլանյանը՝ միջազգային կառույցների մասին

Փետրվար 05,2026 15:43 Share

«Յուրաքանչյուր մարդու մեկ օրվա անազատությունը չարժե որեւէ քաղաքական շահ։ Որեւէ տարածաշրջանային շահ չարժե, որ ՀՀ որեւէ քաղաքացի գեթ մեկ օր մնա անազատության մեջ։ Լուծեք ձեր հարցերն ու շահերն այլ կերպ»,- այսօր ԱԺ շենքի մոտ Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպած՝ ի պաշտպանություն Հայաստանում քաղբանտարկյալների եւ Բաքվի բանտերում բանտարկված մեր հայրենակիցների ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով չշարունակել աճպարարությունը։

Ցույցը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի՝ ՀՀ խորհրդարան այցի առիթով։ Ցույցի մասնակիցները Հայաստանում եւ Բաքվում հայ քաղբանտարկյալների նկարներով էին եւ Հայաստանի քաղբանտարկյալներին ու «Ալիեւի բանտարկյալներին» ազատ արձակելու կոչերով պաստառներով։

Միջազգային կառույցներից Մամիկոն Ասլանյանը սպասելիք չունի, ասելիք էլ չունի նրանց, միայն հետեւություններ է արել․ «Իրենք իրենց հեղինակությանն անդառնալի վնաս են տվել։ Չեմ կարծում, որ Հայաստանում ապագա որեւէ իշխանություն կամ հասարակությունը հույս կկապի նման ժամանակավոր, իրենց ծաղրանկարային վարքագծով պահող կազմակերպությունների հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728