Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի պապը բարձր է գնահատել Փաշինյանի և Ալիևի ընտրությունը՝ որպես «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի դափնեկիրներ

Փետրվար 05,2026 17:42 Share

«Արմենպրես». Հռոմի պապ Լևոն 14-րդը ուղերձ է հղել Մարդկային եղբայրության միջազգային օրվա առթիվ, որում անդրադարձել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիրներին, որոնց թվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 4-ին արժանացել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության  ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Vatican News-ը, Հռոմի պապը իր ուղերձում բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընտրվել են որպես մրցանակակիրներ։ Նա հիշատակել է նաև նույն մրցանակին արժանացած աֆղան իրավապաշտպան Զարքա Յավթալին և պաղեստինյան Taawon կազմակերպությանը։

«Նրանք հույս են սերմանում այնպիսի մի աշխարհում, որը հաճախ կամուրջների փոխարեն պատեր է կառուցում։ Նրանք ընտրում են համերաշխության դժվարին ուղին՝ անտարբերության և դյուրին ճանապարհի փոխարեն։ Նրանք փաստեցին, որ նույնիսկ ամենախորը հակամարտությունները կարող են բուժվել շոշափելի գործունեությամբ»,- ասել է Հռոմի պապը՝ հավելելով, որ «Զայեդ» մրցանակի դափնեկիրների աշխատանքը վկայում է այն մասին, որ «եղբայրության լույսը կարող է հաղթել եղբայրասպանության խավարին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728