Փետրվարի 6-ից 9-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվելու է ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշար: Մրցաշրջան 2025-ին նախապատրաստվող հունահռոմեական եւ ազատ ոճի Հայաստանի ազգային հավաքականները այդ մարզական ստուգատեսին մասնակցելու են ուժեղագույն կազմերով։
Հավաքականների գլխավոր մարզիչները հրապարակել են Էստոնիա մեկնող ըմբիշների անունները։
Հունահռոմեական ոճ. 60 կգ՝ Սուրեն Աղաջանյան, 63 կգ՝ Արմեն Սուքիասյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, Յուրիկ Հովեյան, 72 կգ՝ Գասպար Տերտերյան, Աշոտ Խաչատրյան, Գոռ Խաչատրյան, 77 կգ՝ Մալխաս Ամոյան, Սամվել Տերտերյան, 82 կգ՝ Սամվել Գրիգորյան, Մարտիկ Պետրոսյան, 87 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան, 97 կգ՝ Հայկ Խլոյան, Ռուբեն Գեւորգյան, 130 կգ՝ Արամայիս Հարությունյան։
Ազատ ոճ. 57 կգ՝ Մանվել Խնձրցյան, 61 կգ՝ Մեժլում Մեժլումյան, 65 կգ՝ Արսեն Հարությունյան, Արման Մուսիկյան, 70 կգ՝ Դավիթ Սարգսյան, 74 կգ՝ Նարեկ Հարությունյան, 79 կգ՝ Հրայր Ալիխանյան, Հայկ Պապիկյան, 86 կգ՝ Ռազմիկ Եփրեմյան, 92 կգ՝ Կնյազ Իբոյան, Մուշեղ Մկրտչյան, 97 կգ՝ Գուրգեն Սիմոնյան, 125 կգ՝ Խաչատուր Խաչատրյան։
Կարդացեք նաև
Ազատ ոճայինների առաջատար ըմբիշներից Տալլին չեն մեկնի Վազգեն Թեւանյանը եւ Արման Անդրեասյանը, որոնք օրերս են Հնդկաստանում հանդես եկել ներկայացուցչական մրցաշարում, իսկ հունահռոմեականներից Արթուր Ալեքսանյանը դեռ լիովին չի ապաքինվել վնասվածքներից։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

















































