Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ խմբակը ՀԷՑ-ի վերաբերյալ հերթական կեղծիքն է տարածում․ Դավիթ Ղազինյան

Փետրվար 05,2026 22:20 Share

«Փոքրիկ խմբակը ՀԷՑ-ի վերաբերյալ հերթական կեղծիքն է տարածում։ ՀԷՑ ՓԲԸ-ն իր կարիքների համար վարձակալել է տարածք, մյուս կողմից տարածք է տվել վարձակալության այլ» ենթակապալառու ընկերությանը»,- ասել է ՀԷՑ գործադիր տնօրենի նախկին տեղակալ, իրացման բաժնի տնօրեն, «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Դավիթ Ղազինյանը։

«Այժմ փոքրիկ խմբակը, առանց բարձրաձայնելու, թե ինչ չափի տարածքի մասին է խոսքը, հրապարակում է միայն գումարային տվյալներ, որից ուզում է ստանալ «թալանի» տպավորություն։ Բայց ճշմարտությունն այն է, որ դա 1 հա 250 քմ տարածք է։ Տվյալ վարձակալվող տարածքի համար տրվող գումարը չի մտնում սակագնի մեջ, որի մասին համոզված եմ, փոքրիկ խմբակը գիտի»,- ասել է Ղազինյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728