Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ

Փետրվար 06,2026 10:06

«Հետք». Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ՝ 2026թ. փետրվարի 5-ին, հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։ Նա պահանջում է պաշտոնաթող նախագահից հրապարակային ներողություն խնդրել իրեն վիրավորելու համար և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել։

2026թ. հունվարի 29-ին Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսին լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչպես է ստացվել, որ մարդկանց հիշողության մեջ բանակում տիրող ամենավատ վիճակը համընկնում է Քոչարյանի նախագահության տարիներին։ Լրագրողը մեջբերել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատականը բանակում տիրող իրավիճակի մասին՝ սնունդն ու ջուրը նորմալ չէին մատակարարվում, սպաները նվաստացնում էին զինվորներին և այլն։

Ռոբերտ Քոչարյանը զարմացել է, որ լրագրողն Ալեն Սիմոնյանի ասածները լուրջ է ընդունել՝ եզրակացություններ անելու համար, քանի որ նա «ինչ ասես դուրս է տալիս»։ Ըստ Քոչարյանի՝ իր նախագահության տարիներին բանակն այն վիճակում է եղել, որ Ադրբեջանը չի համարձակվել հարձակվել։

«Եթե պիտի բանակի մարտունակությունը գնահատի Ալեն Սիմոնյանը, էդ ու՜ր ենք հասել: Ի՞նչ է հասկանում այդ մարդը բանակից: Կասկածում եմ՝ նույնիսկ նորմալ ծառայել է: Որովհետև այդպիսի լպրծուն մարդիկ չեն կարող նորմալ ծառայել»,-լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Ռ. Քոչարյանը։

Գրիշա Բալասանյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728