«Երեկ Էմիրություններում շատ կարեւոր փաստաթուղթ ենք ստորագրել՝ ես եւ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարարը ծառայությունների, առեւտրի եւ ներդրումների մասին համաձայնագիր ենք ստորագրել: Դրա մասին չի գրվել, դուք չեք խոսում, բայց վաղը, տարիներ անց ծառայությունները կավելանան, տոկոսները կտեսնեք… Ի վերջո կառավարությունը հո չի՞ գնալու IT ծառայություն վաճառի էմիրաթական կազմակերպությանը: Կառավարությունն այս համաձայնագիրը բանակցել է երկու տարի, արդյունքում համաձայնագիր ունենք, բիզնեսը պետք է հետեւի եւ արձագանքի դրան»,-պատասխանելով լրագրողի հարցին՝ ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ամփոփիչ ասուլիսում։
Ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ այսպես արձագանքեց. «Նվազագույնը տնտեսապես մեծ մեր հարեւանն է Թուրքիան՝ իր ՀՆԱ-ի ծավալով, ունենք հնարավորություն սահմանը բացելու: Հուսով եմ առաջիկայում դրական, լավ լուրեր կլինեն»:
Դառնալով Ադրբեջանի տարածքով Հայաստան հեղուկ գազի տարանցման հնարավորությանը, նախարարն ընդգծեց. «Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի տարանցման հնարավորություն կա, բացել ենք, կօգտվի՞ բիզնեսը, թե՞ ոչ…. Այլ հավասար պայմաններում երկաթուղին ավելի էժան է, սակայն մարդիկ մեծ ներդրումներ են արել այդ ոլորտում, օրինակ, գնել են մեքենա: Այդ պարագայում իրեն տնտեսապես ավելի հարմար է բերել մեքենայով: Բայց այն կազմակերպությունների համար, որոնք պետք է վարձակալեն մեքենա, երկաթուղին կարող է ավելի հարմար լինել»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































