Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի հետեւանքով 15 զինվորի մահվան քննության գործով այսօր դատարանում հետազոտվեց նաեւ հրդեհի ու 15 զինվորի մահվան պատճառ դարձած աղմկահարույց բենզինի տարան, դիզվառելիքով լցված այլ տարաներ եւս:
Կարդացեք նաև
Զոհված զինվորների հարազատների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը այդ ապացույցի վերաբերյալ հայտարարություն արեց. «Գրեթե համոզված էի, հիմա կրկնապատկվեց իմ համոզմունքը, որ որեւէ ստանդարտին համապատասխանող միջոցներով նշված կացարանում չի տեղափոխվել դիզվառելիքն ու բենզինը: Աբսուրդ է՝ «Բյուրեղ» ջրի տարաներով ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանմանը մատակարարվել է բենզին ու դիզվառելիք, որը դարձել է ըստ դատարանում քննվող այս վարույթի՝ այդ ողբերգության պատճառներից մեկը:
«Հանրային մեղադրողների ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ մինչ այս պահն այս հանգամանքին չի տրվել իրավական գնահատական այն առումով, թե արդյոք համապատասխանել են նշված կացարան դիզվառելիքի տեղափոխման, պահպանման ու դրա անվտանգության ապահովման հանգամանքները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



























































