Ermenihaber. Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն այցելել է Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ նահանգ՝ մասնակցելու 2023-ի փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի համար կազմակերպված միջոցառմանը։ Ելույթի ժամանակ նա նաև անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին։
Յըլմազը մասնավորապես նշել է.
«Այս շրջանում մենք կունենանք երեք կարևոր նախագիծ․ Կենտրոնական Ասիայի հետ կապ ապահովող Զանգեզուրի միջանցքը, Իրաքի միջոցով դեպի Պարսից ծոց կապող «Զարգացման ճանապարհ» նախագիծը և բեռնափոխադրումների մեծ թողունակություն ունեցող Հիջազի երկաթուղին։ Այս նախագծերը կփոխեն տարածաշրջանի դիմագիծը»։


















































