Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր բիզնեսը վճարում է մեր հարկերի 2 տոկոսը. Նարեկ Կարապետյանը պատասխանում է վիճահարույց հարցերին

Փետրվար 06,2026 20:50

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների տարբեր հարցերին, որոնց գերակշիռ մասը վերաբերում էր փոքր բիզնեսի հարկերից ազատման նախաձեռնությանը։

Կարապետյանը նշել է, որ շարժման դիրքորոշմամբ՝ փոքր բիզնեսը պետք է ազատված լինի շրջանառության հարկից այնքան ժամանակ, քանի դեռ մնում է փոքր բիզնես․

«Եթե մնում է փոքր բիզնես, ապա ինչպե՞ս կարող ես նրան հարկել, երբ երկիր են հոսում միլիարդավոր դոլարներ, օրինակ՝ ռուս–ուկրաինական պատերազմի հետևանքով։ Մինչդեռ իշխանությունների նպատակը հակառակն է՝ նրանք ուզում են, որ փոքր բիզնեսը նույն չափով հարկ վճարի, ինչպես մեծ բիզնեսը», — նշել է նա։

Կարապետյանը հավելել է, որ երբ տվյալ ձեռնարկությունը աճի և վերադասավորվի որպես միջին բիզնես, այդ ժամանակ արդեն կհամարվի ենթակա շրջանառության հարկի վճարմանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728