Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Վճռաբեկ դատարանը համընդգրկուն փոխգործակցություն է ծավալում Եվրոպայի խորհրդի կառույցների հետ. Լիլիթ Թադևոսյան

Փետրվար 06,2026 21:35

2026 թվականի փետրվարի 4-ին, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիին։

Հանդիպմանը մասնակցել են Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանըև Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։

Ողջունելով հյուրին, Վճռաբեկ դատարանի նախագահ Լ․ Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնությանը և նշել, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը համընդգրկուն փոխգործակցություն է ծավալում Եվրոպայի խորհրդի կառույցների հետ՝ կարևորելով Եվրոպայի խորհրդի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ապահովման, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում։

Վճռաբեկ դատարանի նախագահը նշել է, որ արդյունավետ համագործակցության հարթակ է ձևավորել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ կարևորելով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի դերը ներպետական իրավունքի զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է խոշտանգումների և դրան հավասարեցված արարքների, խտրականության արգելքի, ինչպես նաև ընտանեկան բռնության վերաբերյալ գործերով ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումները։

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Հանդիպման ավարտին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Վճռաբեկ դատարանի նախագահին ընդունելության և բովանդակալից քննարկման համար՝ ընդգծելով մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցության կարևորությունը։

 

ՀՀ Վճռաբեկ դատարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728