Կան ՀՀ իշխանության քարոզչության թեզեր, որոնք քննադատության չեն դիմանում: Օրինակ՝ «մենք խաղաղություն ենք հաստատել, հայ զինվորներն այլեւս չեն զոհվելու»: Փաշինյանի 2018-20 թվականների քաղաքականությունը, նրա արած հրապարակային հայտարարությունները (վերցրեք թեկուզ «Իմ մյունխենյան սկզբունքները») խիստ հակասության մեջ են մտնում այդ թեզի հետ: Հայաստանի իշխանությունը ոչի՛նչ չի արել, որ մեր հազարավոր զինվորները չզոհվեն: Որեւէ խելամիտ մարդ չպիտի հավատա, որ այդ իշխանության նպատակը զինվորների կյանքը խնայելն է:
Նույնպիսի անհեթեթ թեզ է «հիբրիդային պատերազմը»: Նախ՝ իշխանավորները լավ չեն պատկերացնում, թե ինչ է դա: Երկրորդ՝ երբեք պաշտոնապես չեն հայտարարում, թե ով է մեր դեմ այդ պատերազմը վարում: Բայց ես այստեղ ինչ-որ բանականության տարր տեսնում եմ, քանի որ դա միջոց է ԵՄ-ից եւ այլ կառույցներից «փող կպցնելու»:
Բայց կան թեզեր, որոնք պարզապես հրեշավոր են, դուրս են մարդկային որեւէ պատկերացումներից: Եվ դրանց թվում է՝ Բաքվում ալիեւյան «արդարադատության» դատավճիռների փաստացի ողջունումը: Անձամբ ինձ թվում է, որ նույնիսկ այն դեպքում, երբ ընդհանրապես որեւէ ծանր հանցագործություն կատարած մարդը ստանում է իր արժանի պատիժը, բուռն ոգեւորությունն ավելորդ է: Մենք այդ դեպքում պետք է պարզապես արձանագրենք, որ համակարգը գործել է, դա շատ լավ է, եւ վերջ: Ավելորդ են խոսակցությունները, թե «դա քիչ էր», եւ այս մարդուն պետք է այսպես անել կամ այնպես անել՝ թվարկելով օրենքով չնախատեսված խոշտանգումները: Երբեք պետք չէ մոռանալ, որ խոսքը, թեեւ շատ մեղավոր, բայց ՄԱՐԴԿԱՆՑ մասին է:
Սակայն Արցախի ղեկավարները չե՛ն կատարել այն հանցանքները, որոնք նրանց մեղսագրվում են: Նրանք դատվում են զուտ այն պատճառով, որ մենք՝ հայերս, թույլ չէինք տվել ոտնահարել մեր արժանապատվությունը եւ պաշտպանում էինք հայրենի հողում ապրելու մեր իրավունքը: ՀՀ ներկայիս իշխանությունը համամիտ է Ալիեւի հետ, որ մենք այդ իրավունքը չունեինք: Այստեղից՝ Բաքվի դատարանի դատավճիռների արդարացումը հայկական իշխանամետ սեգմենտում: «Պարզվում է», որ Արցախի ղեկավարները մեղավոր են, որովհետեւ ա/ «ռսաստրուկ» են, բ/ «թալանչի են», գ/ պատասխանատու են հայաստանցի զինվորների զոհվելու համար:
Կարդացեք նաև
Նման բաներ ասելը կամ գրելը հրեշավոր պաթոլոգիա է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Իսկ երբ գերագույն գլխավոր ճղճղացողը Արցախի հյուրասիրության սեղանին օղու ազդեցության տակ ծղրտում էր․ «Արցախը Հայաստան է և վերջ» ու դրանով պատերազմի առիթ տալիս, իսկ ինքն իր մաշկը փրկելու համար մտնում ապահով բունկերը, հետո էլ Արցախը ճանաչում որպես ադրբեջանի տարածքային ամբողջականություն – դա հրեշավոր պաթոլոգիա է, թե՞ դավաճանություն։ Երբ մեր երկրին հակառակ կողմից նայող հակահայը (որը չի վիրավորվում, երբ իրեն թուրք են անվանում) մտնում է Հայ Առաքելական Եկեղեցու գործառույթների մեջ, նախ կալանավորում է թեմերի առաջնորդներին, հետո էլ ուժայիններով վխտացող եկեղեցիներում իր աղանդավորական պատարագներն է կատարում և պարտադրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը – դրանք հրեշավոր պաթոլոգիագիանե՞ր են, թե՞ ՀՀ սահմանադրության ոտնահարում, դավաճանություն մեր պետականությանը և ծառայություն ալլահշուքյուր փաշազադեին, ալիևին ու էրդողանին։ Երբ բազմաթիվ կարիքավորներ ու աղքատ թոշակառուներ ունեցող երկրի ղեկավարը իր նախարարներին, պատգամավորներին ու մյուս պաշտոնյաներին միլիոնավոր դրամների պարգևավճարներ է տալիս, իսկ թոշակները չի բարձրացնում իր անհեթեթ պատճառաբանություններով – դա հրեշավոր պաթոլոգիա է, թե՞ գերագույն գլխավոր անբարոյականություն։
Հասկանալի ա, թե ինչի եք հրեշավոր կոչում։ Բայց փաստերով խոսենք․ Հայաստանի կառավարության էսօրվա ղեկավարը ներկայացնում ա բարոյալքություն, բարոյականության անկում, նրա կուսակցության բարձր ներկայացուցիչները իրանց բարոյալքության մեջ հաճախ ցինիզմից ու հեգնանքից բացի ուրիշ լեզվով չեն խոսում։ Փաշինյանը հոգու վիրավորանք ա, մարդկային տականք։ Մարդ լինելու բերումով նա էլ կարող ա մեղանչի ու կյանքը նվիրի ապաշխարհություն գտնելուն, մարդ լինելու բերումով ինչ֊որ կերպ հնարավոր ա․ ոչ մեկ իրա ու իրա մեղսակիցների փոխարեն չի անի, միայն իրանք կարան։ Բայց դեռ որ փաստացի իջնում են բարոյալքության ավելի ցածր աստիճանի։
ծանօթ ուղեղային մեխանիկա մըն է, անմարդկայնութիւն մը, յատուկ՝ խորապէս տկար եւ անզօր մարդոց. զորս սակայն , կարգ մը յետամնաց եկրիրներում, վրակած է մինչեւ իսկ օրինական համակարգը…
կը կոչուի՝ victim-blaming
ծանրագոյն օրինակը՝ պարմանուհի մը վայրագօրէն կը բռնաբարուի, եւ… զինք է որ կ’այպանեն. ասելով թէ՝ հագուածքը շատ գրաւիչ էր
Ամենամեծ անարդարությունը ոչ միայն այն է, ինչ կատարվում է ժողովրդի նկատմամբ, այլև այն, երբ նրանց մեղադրում են իրենց դեմ ստեղծված պայմանների համար։ Ճնշումը մշակվում է, ապա բացատրվում այնպես, կարծես դա զոհի մեղքն է։