Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտենք՝ ՀՀ-ում էսօր ռեալ ինչքան մարդ է ապրում. արտագաղթը գոյաբանական խնդիր է»․ Միքայել Մելքումյան

Փետրվար 07,2026 14:31

«Մեր առաջարկն այն է, որ ազգային անվտանգության ռազմավարությունը և այլ ռազմավարություններ պետք է ունենան իրավական կարգավորում, պատասխանատվության ինստիտուտ։ Ցավոք, դա չկա»,- «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի առջև ծառացած անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերների հանգուցալուծման հնարավոր ուղիները» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ կուսակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը։

Նրա կարծիքով՝ ՀՀ-ն պետք է զերծ մնա տարբեր հակամարտությունների՝ օրինակ՝ Արևմուտք-ՌԴ, Չինաստան-ԱՄՆ հակամարտությունների հարթակ լինելուց․ «Սրանից բխում է, որ այն բնական դաշնակիցը կամ դաշնակիցները, որ ունենք, դրանց հետ խնամքով պետք է վարվել։ Չեմ ասում՝ մենք հարցեր չունենանք նրանց հետ, բայց հարաբերությունների որակը պետք է կարողանալ պահպանել։ Վերջին մի քանի տարում հարաբերությունների որակն ինչ էր և ինչ է դարձել։ Տեսնում ենք՝ մեր հռետորաբանությունն ուրիշ է, հանդիպումների ժամանակ դա ինչի է վերածվում»։

Միքայել Մելքումյանի փաստմամբ՝ արտագաղթը գոյաբանական անվտանգության լուրջ խնդիր է․ «Մենք ռեալ չգիտենք, թե այսօր ՀՀ-ում ինչքան մարդ է ապրում։ Այդ թիվը չկա»։

Քննարկումն ամբողջությամբ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728