Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր վրիպումները չեն ազդում մարդկանց կյանքի վրա, մեր վրիպումները մարդկանց մահեր չեն բերել». Նարեկ Կարապետյանը՝ Սարգիս Կարապետյանի հայտարարության մասին

Փետրվար 07,2026 21:27

«Սա բոլորիս համար լավ քննություն է, որ մենք հասկանանք, թե ինչպես ենք մենք մեր վրիպումներին պատասխանում։ Ոչ թե որպես քաղաքական գործընթացներին մասնակից անձ, այլ որպես մեր հասարակության մասնակից՝ կարծում եմ, որ անգամ համատեքստից կտրված այդ արտահայտությունը մենք չպետք է թույլ տայինք, որ լիներ, քանի որ դա կարող էր ներկայացվել՝ որպես վիրավորանք մեր հայրենակիցների հասցեին, որը մենք չենք կարող մեզ թույլ տալ ոչ մի դեպքում»,-Շանթ հեռուստաընկերության եթերում հայտարարեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Սարգիս Կարապետյանի հայտարարությանը։

Ըստ Նարեկ Կարապետյանի՝  պետք է ուշադիր լինեն նաև այս ուղղությամբ, որ թույլ չտան՝ անգամ մանիպուլյացիաներով հնարավոր լինի իրենց խոսքից կտրել և ներկայացնել՝ որպես վիրավորանք․ «…բայց մեր վրիպումները չեն ազդում մարդկանց կյանքի վրա, մեր վրիպումները մարդկանց մահեր չեն բերել,  աղքատություն չեն բերում, այլ մարդկանց աշխատատեղեր և բարեկեցություն են բերում մեր քայլերը մեր հայրենիքին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    [Նարեկ Կարապետյանի արած արտահայտությունը] ցավալի է, բայց մեր վրիպումները չեն ազդում մարդկանց կյանքի վրա․ Նարեկ Կարապետյանը հորեղբոր որդու աղմկահարույց արտահայտության մասին

    Մի տարբերակ, որ չի զոհում լրագրական ուղղափառությունը, բայց պահպանում ա տոնը։ Կամ սրա վարիացիաներով կարաք գրեք, թե չէ ինչ եք գրել։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728