Լրահոս
Չեմ բացառում․․․
Օրվա լրահոսը

Արցախցիների աջակցության ծրագրերի դադարեցումը հանգեցրել է լուրջ սոցիալական խնդիրների. Նժդեհ Իսկանդարյան

Փետրվար 08,2026 10:45

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախցիների աջակցության ծրագրերի դադարեցումը հանգեցրել է լուրջ սոցիալական խնդիրների։
Հազարավոր ընտանիքներ այսօր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում՝ առանց կայուն եկամտի, առանց սոցիալական պաշտպանվածության և առանց վստահության իրենց ապագայի նկատմամբ։

Մարդկանց մեծ մասը աշխատում է բացառապես բնակվարձը վճարելու համար, իսկ սնունդը, բուժումը և նույնիսկ տարրական կենցաղային կարիքները հաճախ մնում են չլուծված։ Կից ներկայացված լուսանկարը վկայում է սոցիալական քաղաքականության լիակատար ձախողման մասին։ Սա ոչ միայն արժանապատիվ կյանքի նվազագույն պայմանների խախտման ակնհայտ օրինակ է, այլև աջակցության ծրագրերի դադարեցման ուղղակի հետևանք։

Ստեղծված ճգնաժամը արդյունք է այն քաղաքականության, որի շրջանակում որոշումները կայացվել են առանց ժողովրդի հետ հաշվի նստելու և առանց դրանց սոցիալական ու առողջական հետևանքների գնահատման։ Արդյունքում՝ մարդիկ կանգնած են ոչ միայն սոցիալական ծանր վիճակի, այլև առողջական լուրջ խնդիրների առաջ։

Մարդկանց սոցիալական վիճակը օրեցօր վատանում է, իսկ պետական քաղաքականության մեջ առկա անորոշությունն ու անգործությունը խորացնում են խնդիրները։

Անհապաղ անհրաժեշտ է վերանայել գործող մոտեցումները, վերականգնել կամ փոխարինել դադարեցված աջակցության ծրագրերը իրական, արդյունավետ մեխանիզմներով և ապահովել համակարգված, կայուն լուծումներ։

Այսպես շարունակվել չի կարող։ Սոցիալական անտարբերությունը չի կարող և չպետք է դառնա պետական քաղաքականություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728