WarGonzo–ի խմբագրությունը ստացել է ՀՀ ԱԱԾ–ի պատասխանը` Դմիտրի Սելեզնյովի մուտքը Երևան անցյալ տարվա նոյեմբերին արգելելու վերաբերյալ։
Պատասխանում նշվում է, որ լրագրողը «սպառնալիք է ներկայացնում պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին և երկրի պաշտպանունակության, ինչպես նաև Հայաստանի հասարակական կարգին»։
WarGonzo-ն կարծում է, որ հրատարակության հատուկ թղթակցի մուտքն արգելվել է հատկապես 2020 թվականին Արցախ կատարած այցելության և այդ ժամանակվա իրադարձությունների լուսաբանման պատճառով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































