Ֆասթ բանկը և Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը, ամփոփելով գործակցության մեկ տարին, արձանագրել են համատեղ նախագծի նշանակալի հաջողություններն ու ձեռքբերումները․ կարճ ժամանակահատվածում ընկերությունները հասցրել են իրականացնել մի շարք համատեղ նախաձեռնություններ և արշավներ: Ընդամենը մեկ տարվա ընթացքում Ֆասթը ձևավորել է քարտապանների մեծ համայնք և խոսուն ներկայություն։
Visa վճարահաշվարկային համակարգի Կովկասում և Մոլդովայում տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն հպարտությամբ է խոսել Ֆասթ բանկի և Visa-ի գործընկերության մասին․ «Մեր գործակցությունը սկսվեց այն ժամանակ, երբ Ֆասթ բանկը կատարեց համարձակ քայլ՝ դառնալով Visa-ի լիիրավ անդամ և պատրաստ լինելով թողարկել քարտեր և մատուցել էքվայրինգի ծառայություններ։ Այդ ժամանակից ի վեր մենք տպավորիչ առաջընթաց ենք գրանցել։ Միասին մենք զրոյից կառուցել ենք հզոր վճարային ենթակառուցվածք՝ մշակելով ժամանակակից վճարման մեթոդներ և թողարկելով նորարարական պրոդուկտներ։ Ես հպարտ եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում Visa Infinite-ը հասանելի դարձավ Ֆասթ բանկի հաճախորդներին՝ ամրապնդելով Հայաստանի պրեմիում սեգմենտը։ Շնորհակալություն, Ֆասթ Բա՛նկ, ձեր վստահության, նպատակասլացության և կատարելությանը մշտապես ձգտելու համար։ Շնորհավորում եմ մեր գործընկերության առաջին տարեդարձը՝ նայելով դեպի ավելի պայծառ ապագա», – ասել է նա։
Ֆասթ բանկն իր հաճախորդներին այսօր առաջարկում է քարտերի լայն տեսականի՝ Visa Digital, Visa Classic, Visa Gold, Visa Infinite, Visa Infinite Metal և Visa Business Platinum: Visa քարտերը Ֆասթ բանկի ստեղծագործական թիմի մտահաղացմամբ ներկայացված են ինքնաոճ դիզայնով՝ ակնով, որը խորհրդանշում է ապագայի զարկերակը զգալու Բանկի տեսլականը։ Յուրաքանչյուր ԱկնՔարտ ունի բազմաթիվ առավելություններ:
Ֆասթ բանկի քարտային տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Անի Արշակյանը նշել է․ «2023 թվականին Ֆասթ բանկը մեծ աշխատանքներ է իրականացրել Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ քարտեր թողարկելու ուղղությամբ, և այդ ընթացքում իրականացրել ենք մեծ տեխնիկածրագրային առաջադրանքներ, քարտերի դիզայնի յուրօրինակ աշխատանք: Ես հույս չեմ հայտնում, այլ համոզված եմ, որ Visa վճարահաշվարկային համակարգի հետ մեր համատեղ ձեռքբերումները շարունակվելու են, և այդ համակարգի հետ մեր համագործակցությունը կարող եմ համարել մեր լավագույն նախագծերից մեկը»։
Կարդացեք նաև
Ֆասթ բանկն ակտիվ համագործակցության մեջ է Visa վճարահաշվարկային համակարգի գործընկերների հետ և իրականացնում է քայլեր նոր պրոդուկտների ու հնարավորությունների ներդրման ուղղությամբ։
Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
asdasd


















































