Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանին ներկայացվեց մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Նշվեց, որ քաղաքապետի հաստատմանն է ներկայացվել կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է առանձնահատկություններ սահմանել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման, գնումների գործընթացների հետ կապված, ինչը հնարավորություն է տալու միջազգային պայմանագրերի կառավարման լավագույն փորձը ինտեգրել Հայաստանի գործող գնումների օրենսդրության ընդհանուր կանոնակարգերի հետ՝ մրցույթներ իրականացնելիս:
«Շատ լավ է, որ կառավարության որոշումը պատրաստել եք, բայց ես այլ հանձնարարական էլ էի տվել, որ պետք է պատրաստ լինի տեխհսկողության տեխբնութագիրը, ինչը, փաստացի, ինչպես հասկացա, տեղի չի ունեցել: Չգիտեմ պատճառներն ինչ են, բայց ես ձեզ առաջարկում եմ 2 շաբաթվա ընթացքում այդ հարցը նույնպես լուծել» ,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը
Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

















































