Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին ներկայացուցիչները սկսել են պայքարը

Փետրվար 09,2026 15:18 Share

Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին ներկայացուցիչները սկսել են պայքարը:

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Կատյա Գալստյանը, հանդես գալով դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում, առաջին 10 կմ դասական ոճն անցնելուց հետո չի հատել եզրագիծը։ Կանանց սկիաթլոնում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է Շվեդիայի ներկայացուցիչ Ֆրիդա Կարլսոնը՝ 53 րոպե 45 վայրկյան արդյունքով:

Կատյա Գալստյանը 4-րդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին: Փետրվարի 12-ին նա հանդես կգա 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևեում:

Դահուկորդ Միքայել Միքայելյանը 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում 73 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 48-րդ տեղը՝ 51 րոպե 06 վայրկյան արդյունքով:  Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է նորվեգացի Յոհանես Կլեբոն՝ 46 րոպե 11 վայրկյան արդյունքով:

Փետրվարի 13-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում:

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:

Հիշեցնենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին ընդառաջ հանդիպել էր մարզիկներին Աշոցքի դահուկային կենտրոնում, ապա՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրում»՝ մաղթելով նրանց հաջող մրցելույթներ:

Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում խաղարկվում է մեդալների 116 հավաքածու: Մրցումներն անցկացվում են 16 մարզաձևերում:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Լուսանկարները՝ Ասատուր Եսայանցի և YantsImages ֆոտոգործակալության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728