Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ԱՄՆ–ից երաշխիքներ պահանջենք, որ զենքերը, որոնք Ադրբեջանը ձեռք է բերում, չօգտագործի մեր դեմ. Մարուքյան

Փետրվար 09,2026 17:54

«Մենք պետք է ԱՄՆ–ից անվտանգային երաշխիքներ պահանջենք, որ այն զենքերը, որոնք Ադրբեջանը ձեռք է բերում, չօգտագործի մեր դեմ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը տելեգրամի իր էջում վերլուծել է, թե ինչ կտա ՀՀ–ին և Ադրբեջանին Ջեյմս Վենսի այցը

Բաքուն, նաև մեր օգնությամբ, հաղթահարել է պատժամիջոցները։ Երկար տարիներ Ադրբեջանը չէր կարող ԱՄՆ–ից զենքեր գնել, որոնք կարող էր օգտագործել ռազմական նպատակներով, ասում է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Տեսեք՝ բազմաթիվ նամակներ կան, բոլորը դիմում են Վենսին, մեկն ասում է ասա քաղբանտարկյալներին բաց թողեն, մյուսը ասում է Ադրբեջանում ասա հայ ռազմագերիներին ազատեն, լավ են անում։ Բայց ես ավելի ռազմավարական հարցեր եմ ուզում բարձրացնել մեր իշխանությունը կարող է ասել, որ Բաքվում մարդկանց ցմահ դատել են այս խաղաղության պրոցեսի ընթացքում…»։

Նշում է, որ շինծու դատավարությունից հետո ՀՀ–ից պետական մակարդակում ոչ մի հայտարարություն չհնչեց այս թեմայով։

Մարուքյանը կարծում է, որ Ջեյմս Վենսի այցը նաև նրա համար է, որ հասկանան ՀՀ–ի և Ադրբեջանի դիրքորոշումը` Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728