Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։
Նախագահը ողջունել է փոխնախագահի այցը՝ ընդգծելով, որ այն արտացոլում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարձր մակարդակը։
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատման փաստը, որում մեծ ավանդ ունի ԱՄՆ նախագահ Թրամփը:
Շեշտվել է նաև, որ բարձրաստիճան փոխայցելությունները նպաստում են համագործակցության ընդլայնմանը և երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
Կարդացեք նաև
ՀՀ նախագահի աշխատակազմ





















































