Լրահոս
Չեմ բացառում․․․
Օրվա լրահոսը

«Մեր թշնամիների համար մեկ է, թե որ կուսակցությունից ես, որտեղ ես ապրում, իրենց համար հայն է թշնամի»․ Արման Աբովյան

Փետրվար 09,2026 22:30

«Պետք է շիտակ ասել, այն աշխահաքաղաքական կենտրոնները, երկրները, որոնք դիտարկում են ՀՀ-ին՝ որպես թշնամի, դիտարկում են բոլոր հայերին՝ կապ չունի այդ հայը Երևանում, Մարսելում, թե Բեռլինում է ապրում»,- Համահայկական հասարակական դաշինքի գործունեության միասնական մեկնարկի միջոցառման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը։

Նրա համոզմամբ՝ ՀՀ-ին սպառնացող մարտահրավերներին դիմակայել հնարավոր է միայն միասին․ «Արձանագրենք, որ Համահայկական հասարակական դաշինքը, ինչպես նաև «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միտված են կամուրջների վերականգնմանը։ «Մեզ պետք չէ նոր կամուրջներ կառուցել, պարզապես այս տարիներին ինչ-ինչ պատճառներով այդ կամուրջներն այրվել են, աղավաղվել, ոչնչացվել են, պետք է ընդամենը վերականգնել այդ կամուրջները։ Հավաստիացնում եմ՝ հայ հասարակության մեջ այդ կամուրջների վերականգնումը միանշանակ առանցքային դեր է խաղում»։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728