Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը

Փետրվար 10,2026 11:25 Share

YouTube-ը ԱՄՆ փոխնախագահի պատմական այցի շրջանակում հայտարարում է Հայաստանի բովանդակություն ստեղծողներին աջակցության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ – 10 փետրվարի, 2026թ. – ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած պատմական այցի ընթացքում YouTube-ն այսօր հայտարարեց իր Գործընկերային ծրագրի (YPP) մեկնարկի մասին, որը նախատեսվում է գործարկել այս գարնանը: Այն հնարավորություն կտա հայաստանցի բովանդակություն ստեղծողներին (creators) գումար վաստակել հարթակում, հիմնել սեփական բիզնեսը և նվաճել նոր լսարանների:

YouTube-ի գործընկերային ծրագրի միջոցով, որով բովանդակություն ստեղծողները, արվեստագետները և մեդիա ընկերությունները գումար են վաստակում հարթակում: Աշխարհում ավելի քան 3 միլիոն բովանդակություն ստեղծողներ YPP-ի մաս են կազմում, իսկ վերջին չորս տարիների ընթացքում YouTube-ն ավելի քան 100 միլիարդ դոլար է վճարել ստեղծողներին, արվեստագետներին և մեդիա ընկերություններին: Ընկերության եկամուտների բաշխման մոդելը հիմնված է մի պարզ գաղափարի վրա. YouTube-ը հաջողության է հասնում միայն այն ժամանակ, երբ հաջողում են իր բովանդակություն ստեղծողները:

«Այսօր կարևոր քայլ է կատարվում Հայաստանի ստեղծարար և թվային տնտեսության համար: Մենք ողջունում ենք YouTube-ի որոշումը՝ ներդնել YouTube-ի գործընկերային ծրագիրը հայաստանցի բովանդակություն ստեղծողների համար. սա երկար սպասված փոփոխություն է, որը բացում է մոնետիզացիայի հնարավորություններ, հզորացնում է տեղական ձայները և աջակցում թվային ձեռներեցների նոր սերնդին: Այս զարգացումը կօգնի հայ ստեղծողներին իրենց սիրելի զբաղմունքը վերածել կայուն աշխատանքի, գլոբալ հարթակում ցուցադրել Հայաստանի ստեղծարար ներուժը և ամրապնդել մեր դիրքերը միջազգային թվային տիրույթում: Մենք ակնկալում ենք շարունակական համագործակցություն YouTube-ի և այլ հարթակների հետ՝ ապահովելու, որ Հայաստանի տաղանդը լիարժեք ճանաչվի, վարձատրվի և կապված լինի աշխարհի հետ», – ասել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Այս ձեռքբերումը մեր միջազգային գործընկերների և YouTube-ի տարածաշրջանային թիմերի հետ իրականացված հետևողական տեխնիկական և դիվանագիտական աշխատանքի արդյունքն է: Ի սկզբանե մեր առաջնահերթությունն է եղել ապահովել, որ հայաստանցի ստեղծողները հավասար հասանելիություն ունենան համաշխարհային թվային հարթակներին: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներգրավված գործընկերներին և կառույցներին կառուցողական համագործակցության համար, ինչը հնարավորություն տվեց վաղեմի խնդիրը վերածել հստակ արդյունքի Հայաստանի ստեղծարար համայնքի համար», – ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը:

«YouTube-ը հարթակ է տրամադրում ձայների լայն շրջանակի՝ անկախ լրատվամիջոցներից մինչև արվեստագետներ ու ձեռներեցներ: Մենք հավատարիմ ենք Հայաստանում բովանդակություն ստեղծողների այս աճող համայնքի ինքնարտահայտման ազատության աջակցմանը և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծմանը, – նշել է YouTube-ի կառավարության հետ կապերի և հանրային քաղաքականության գծով փոխնախագահ Լեսլի Միլլերը: – Գործընկերային ծրագրի մեկնարկով մենք հույս ունենք էլ ավելի զորացնել այդ ձայները և անհամբերությամբ սպասում ենք նրանց հաջորդ ձեռքբերումներին»:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728