Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի խնդիրները լուծելու համար հեշտ կլինի Ձեզ փոխարինել արհեստական բանականությամբ. Պեդրո Զարոկյանը՝ Տիգրան Ավինյանին

Փետրվար 10,2026 11:33 Share

«Այս զեկույցում գրված է, որ Երեւանն ունի բարենպաստ միկրոաշխարհագրական դիրք, որ ծովի մակերեւույթից 800-1400 մետր բարձր է, ինչը շատ լավ աշխարհագրական դիրք է, պարոն Ավինյան, բայց դուք մի քանի շաբաթ առաջ ասում էիք Երեւանի օդի վատ օդի պատճառը Երեւանի վատ աշխարհագրական դիրքն է եւ որպես օդի աղտոտման լուծում առաջարկում էիք արհեստական բանականությամբ կանխատեսումներ անել եւ մշակել գործողություններ:

Նաեւ Երեւանի խցանման համար առաջարկեցիք ներդնել արհեստական բանականությամբ լուսացույցներ: Պարոն Ավինյան, Երեւանի ամբողջ խնդիրների լուծման համար չե՞ք կարծում, որ ավելի հեշտ կլինի Ձեզ փոխարինել արհեստական բանականությամբ»,- Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ կես կատակ-կես լուրջ ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Պեդրո Զարոկյանը՝ անդրադառնալով Երեւան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման եւ կլիմայի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին Երեւան քաղաքի որոշման նախագծին։

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ի պատասխան հետեւյալ կերպ արձագանքեց. «Ձեզ որ արհեստական բանականությամբ փոխարինենք, միանշանակ ավելի մեծ արդյունքներ կստանանք»:

Նիստն ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728