ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների շարունակական զարգացումը։
Դեսպանն իր հերթին ընդգծել է՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակում են։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրեր։
Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ ՏԿԵ նախարարությունը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է իրականացնում և շատ ցանկալի կլինի այդ ծրագրերում, միջազգային մրցույթներում տեսնել ՄԹ ընկերությունների։
Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության Խաչմերուկ» նախաձեռնությանը։ Երկուստեք կարևորվել է հունիս ամսից Երևան – Լոնդոն ուղիղ չվերթների մեկնարկը, որը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել երկու երկրների հարաբերություններն ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ զբոսաշրջության ուղղությամբ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն


















































