Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատաիրավական բարեփոխումների գործընթացը շարունակական է»

Փետրվար 10,2026 21:12

Հպարտ ենք ամփոփել ԵՄ և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» նախաձեռնության շրջանակում իրականացված «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի հաջող ավարտը։

Այս նախաձեռնության արդյունքները վկայում են, որ դատաիրավական բարեփոխումներն, ի վերջո, ուղղված են մարդկանց՝ նրանց իրավունքներին, ինստիտուտների նկատմամբ վստահության ամրապնդմանը, և արդարադատության արդար, մատչելի, արդյունավետ կերպով ապահովման նկատմամբ նրանց վստահության ձևավորմանը։

ԵՄ-ն բարձր է գնահատում հայաստանյան հաստատությունների կողմից դրսևորվող կուռ հանձնառությունը, պատասխանատվությունըն ու համագործակցության պատրաստակամությունը։

Երկխոսության, փոխադարձ հարգանքի և եվրոպական չափանիշների շուրջ ձևավորվածած ընդհանուր տեսլականի՝ բարեփոխումների առաջնահերթությունները վերածվել են հստակ գործողությունների։

Ծրագիրը նպաստել է ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, իրավական շրջանակների Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխանեցմանը և արդարադատության համակարգում մասնագիտական կարողությունների, անկախության ու հաշվետվողականության խթանմանը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանում օրենքի գերակայությանն ու ժողովրդավարական կայունությանը։

Դատաիրավական բարեփոխումների գործընթացը շարունակական է։ Ձեռքբերված արդյունքներն ապահովում են կայուն հիմք, և ԵՄ-ն ու Եվրոպայի խորհուրդը երկուստեք շարունակում են մնալ Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին աջակցող վստահելի գործընկերներ։

 

ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728