Լրահոս
Չեմ բացառում․․․
Օրվա լրահոսը

Դիմողների խախտված իրավունքների վերականգնումը դեռեւս ընթացքի մեջ է

Փետրվար 11,2026 15:00

Ինչ փուլում է մեր դիմումների հիման վրա ընդունված ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների կատարումը

2025 թ. հուլիսի 1-ին ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1789 որոշմամբ բավարարել է մեր կողմից ներկայացված դիմումը։

ՍԴ-ն արձանագրել է, որ դիմող Անդրանիկ Մանուկյանը սեփականազրկվել է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի խախտմամբ։

Միաժամանակ ՍԴ-ն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը եւ 397-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ ձեռքբերման վաղեմության իրավահարաբերությունների դեպքում դատավարական իրավահաջորդության փաստով չեն կարող փոխանցվել փոխանցման պահին գոյություն չունեցող նյութական իրավունքներն ու պահանջները։

ՍԴ որոշումից հետո 2025 թ. նոյեմբերի 11-ին ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել նոր հանգամանքի հիմքով մեր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը՝ ուղղված Անդրանիկ Մանուկյանի իրավունքների խախտման վերացմանը։

2025 թ. նոյեմբերի 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1802 որոշմամբ բավարարել է մեր կողմից ներկայացված մեկ այլ դիմումը։

ՍԴ-ն արձանագրել է, որ դիմող Ալեքսանդր Սահակյանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խախտվել է։

Միաժամանակ ՍԴ-ն գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը՝ այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ այն ձեւափոխելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով։

Ի՞նչ է տեղի ունեցել ՍԴ որոշումից հետո։

2025 թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել նոր հանգամանքի հիմքով ներկայացված մեր վճռաբեկ բողոքը՝ ուղղված Ալեքսանդր Սահակյանի իրավունքների խախտման վերացմանը։

2026 թ. հունվարի 9-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը վերանայել է իր կողմից նախկինում կայացված՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը եւ վարույթ ընդունել մեր կողմից նախկինում ներկայացված վճռաբեկ բողոքը։

Դիմողների խախտված իրավունքների վերականգնումը դեռեւս ընթացքի մեջ է, մենք շարունակելու ենք հետամուտ լինել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների պատշաճ եւ ամբողջական կատարմանը՝ այն պահելով մեր ուշադրության կենտրոնում:

Առնոլդ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Առնոլդ» իրավաբանական ընկերության հիմնադիր

«Առավոտ» օրաթերթ
10.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728