Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Դավիթ Համբարձումյանին թույլատրեց ատամնաբուժարան այցելել

Փետրվար 11,2026 19:33 Share

Վերաքննիչ դատարանն այսօր որոշեց Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանին թույլատրել այցելել ատամնաբուժարան։

Համբարձումյանի պաշտպաններից Գայանե Պապոյանը միջնորդեց թույլատրել Համբարձումյանի երեխաների դայակին այցելել Համբարձումյանի բնակության վայր, միաժամանակ միջնորդեց վերացնել Համբարձումյանի տեսակցությունների սահմանափակումը։

Պաշտպանը շեշտեց, որ դատարանը թույլատրել է Համբարձումյանին մերձավոր ազգականների հետ շփումներ ունենալ, չի սահմանափակել համացանցից օգտվելու ու հեռախոսով խոսելու հնարավորությունը։

Հյուրընկալման արգելքը ինչի՞ համար է կիրառվել, երբ թույլատրվում է հեռախոսային զրույցներ ունենալ, համացանցով շփվել, ինչու՞ դատարանը թույլ չի տվել այդ նույն մարդկանց հետ նաև տեսակցել,- նկատեց պաշտպանը։

 

Դատարանը պաշտպանի միջնորդությունը բավարարեց մասնակի՝ թույլատրելով Համբարձումյանի երեխաների խնամողի այցելությունը Համբարձումյանի բնակության վայր, բավարարեց ատամնաբուժարան այցելելու մասով միջնորդությունը և մերժեց տեսակցությունների արգելքը վերացնելու մասով՝ հիմնավորելով, որ պաշտպանը բավարար հիմնավորումներ չներկայացրեց։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728