Լրահոս
Օրվա լրահոսը

Կա տեսագրություն՝ տուժողներին մի կողմում ծեծի են ենթարկում և դա ո՛չ Դավիթ Համբարձումյանն է, ո՛չ էլ նրա եղբայրը. փաստաբան

Փետրվար 11,2026 21:01

-Օբյեկտիվ իրականության մեջ տուժողները նաև նախաքննության փուլում են որոշակի արդարացնող ցուցմունքներ տվել՝ հայտնելով, որ Դավիթ և Գոռ Համբարձումյանները, որևէ առնչություն չունեն իրենց կողմից նկարագրված դեպքերի հետ: Սակայն դատարանը գտել է, որ նրանց ցուցմունքները արժանահավատ չեն, որովհետև քրեական գործում եղել է չճշտված աղբյուրից ստացված գրություն, որ որոշակի ճնշումներ են գործադրվել վկաների նկատմամբ: Մեկ վկա էլ , թե տուժող հայտնել է, որ քննիչը գրել է, ինքը ստորագրել է,- այսօր լրագրողների հետ զրույցում Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց նրա պաշտպաններից Գայանե Պապոյանը:

Նրա խոսքով՝ դասագրքային ճշմարտություն է, որ օպերատիվ գրությունը որևէ ապացույցի ուժ չունի. «Կա տեսագրություն, որում հստակ երևում է, որ տուժողներին մի կողմում ծեծի են ենթարկում և դա ո՛չ պարոն Համբարձումյանն է , ո՛չ էլ նրա եղբայր Գոռ Համբարձումյանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728