Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան և Սաուդյան Արաբիան ռազմարդյունաբերության ոլորտում համաձայնագիր են ստորագրել

Փետրվար 11,2026 21:12 Share

Ermenihaber.am. Թուրքիայի առաջին հեռակառավարվող ծովային փոխադրամիջոցի արտահանող ընկերությունը՝ «ULAQ Global»-ը, համագործակցության նոր համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ՝ ընդլայնելով իր ներկայությունը միջազգային շուկայում։

Ռիադում անցկացվող «World Defense Show 2026» ցուցահանդեսի շրջանակում «ULAQ Global Autonomous Systems»-ը և Սաուդյան Արաբիայի «SAMI Autonomous Company»-ն համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է հեռակառավարվող ծովային փոխադրամիջոցների համատեղ նախագծում, մշակում, արտադրություն, համակարգերի ինտեգրում և տեխնիկական սպասարկում։

Համաձայնագիրը նախատեսում է նաև տեխնոլոգիաների փոխանցում և տեղական արտադրության կազմակերպում Սաուդյան Արաբիայում։ Սա տվյալ ոլորտում երկու երկրների միջև ստորագրված առաջին ԵՆՍՏանման համաձայնագիրն է և համահունչ է Սաուդյան Արաբիայի «Vision 2030» ծրագրին, որի նպատակն է զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը։

«ULAQ Global»-ի տնօրենների խորհրդի անդամ Քերեմ Քալաֆաթօղլուն նշել է, որ համագործակցությունը կարևոր քայլ է ինչպես ընկերության, այնպես էլ Թուրքիայի ռազմարդյունաբերության համար։ Նրա խոսքով՝ ընկերությունը նպատակ ունի ոչ միայն Սաուդյան Արաբիայում, այլև Եվրոպայում և ԱՄՆ-ում ընդլայնել իր գործունեությունը և հեռակառավարվող ծովային փոխադրամիջոցներ արտահանել համաշխարհային շուկա։

Քալաֆաթօղլուն նաև հայտնել է, որ մոտ ապագայում սպասվում են նոր և ավելի լայնածավալ ծրագրերի վերաբերյալ հայտարարություններ։

 

Աղբյուր՝ Anadolu Ajansı

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728