«Եկեք խնդրենք Հանրային հեռուստատեսությանը՝ էդ հնամաշ հոլովակն ի վերջո պետք է փոխել։ Ինչքա՞ն կարելի է, ես ինչքան հիշում եմ՝ էդ մի հոլովակն է։ Այսինքն՝ մեր պետությունը կամ հեռուստատեսությունները գումար չունե՞ն երկու տարին մեկ թարմացնեն պետական օրհներգի հոլովակը։ Սա վերաբերմունք է, չէ՞, ոնց որ մենք նույն շորերով ման գանք, կանե՞նք։ Բայց մեր պետությանը հագցնում ենք նույն շորերը, ասում ենք՝ հա դե լավ է, էլի, ինչ է եղել, մեկ ա ժամը 12-ին ոչ նայող կա, ոչ լսող կա, առավել եւս ոչ էլ ոտքի կանգնող կա»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հարցեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին․ «Դրված էր, չէ՞, խնդիր, որ պետք է հոլովակներ նկարահանենք, լուծե՞լ եք էդ հարցը»։
Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նման խնդիր դրված է․ «Եվ ես կարծում եմ, որ առաջիկայում այդ հոլովակն արդեն պատրաստ կլինի եւ կսկսի կիրառվել, որովհետեւ սցենարային առաջարկը կա»։
ԿԳՄՍ նախարարը նաեւ ասաց․ «Ես կուզենայի եւս մեկ անգամ իրազեկել մեր քաղաքացինեին եւ այն կառույցներին, որոնք պարտավոր են օգտագործել օրհներգի ճիշտ տարբերակը, ինչպե՞ս գտնել։ Կառավարության կայքում կա Հայաստանի մասին բաժին, Հայաստանի մասին բաժնի ներքո ընդհանուր տեղեկություններ են, որետեղ ներկայացվում են պետական խորհրդանիշները։ Եվ շատ հեշտ մեկ-երկու գործողությամբ կարող են կառավարության կայքից վերցնել եւ օգտագործել։ Հասանելի է ձայնագրության 6 տարբերակ»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց․ «Կներեք, ովքեր չուզենան օգտագործել օրհներգի ճիշտ տարբերակը, դրան պետք է հետեւի պատասխանատվություն»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































Լիտվացիներին արդեն կանչել ա՞ պատասխանատվության Եվրոպայի առաջնության ժամանակ հին տարբերակը միացնելու համար։ Նենց ա որ նոր տարբերակը ունեին, հնչել էր, դիտմամբ հինն էին դրել խաղերից մեկի ժամանակ։ Անգլիան մարզիկներին վիզա չէր տվել։ Իտալիան օլիմպիադայի բացմանը Հայաստանի անունը Armonia էր գրել։ Էս դեռ «հեռու» ենք Եվրոպայից, սենց են պահում, բա որ մոտ լինենք։
Մի առիթով Առավոտում բերել եմ Յուկիո Միշիմայի Ոսկե տաճարը վեպի հերոսի օրինակը, ում մոտ մանկությունից եկող հոգեբանական բարդույթները վերածվում են բոլորի (նաև՝ իր) հիացմունքի առարկան ոչնչացնելու սևեռուն գաղափարի։ Իմ կարծիքով քանդելու, պղծելու, ոչնչացնելու, արժեզրկելու համար պարտադիր չէ ունենալ հատուկ մտավոր կարողություններ, ինչ որ շատերը վերագրում են Նիկոլին։ Դրա համար ամենակարևորը բարոյական օրենքներից զուրկ լինելն է, ինչը որ ավելի քան ակնհայտ է իր դեպքում։ Եթե գիտես, որ բնակչության առնվազն 70 տոկոսը քեզ չի ընդունում, իսկ դրանց մեծ մասն էլ քեզ ատում է, ապա ազգային արժեքները կոխկրտելու ու պետական խորհդանիշներն արժեզրկելու ավելի ուղիղ ճանապարհ չկա, քան քո կեղտոտ բերանով դրանք մեկնաբանելը կամ «ճիշտ» օգտագործելու ձևերը սահմանելը։ Այդպես արվեց դրոշի դեպքում (խեղճուկրակ մաքսայինի աշխատասենյակում, կամ եռագույնը եկեղեցում դնելու ապուշ գաղափարով), այդպես արվեց Արարատի դեպքում, Արցախի, ցեղասպանության զոհերի հիշատակի, եկեղեցու։ Հերթը օրհներգինն է։