«Ազատություն». Հայաստանի կողմից ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանն, իհարկե, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունն իսկապես հարցեր են առաջացնում», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Խոսելով Վաշինգտոնի կողմից առաջարկվող փոքր հզորության ԱԷԿ-ների մասին՝ Զախարովան ասել է, որ դրանք գոյություն չունեն ոչ միայն ԱՄՆ տարածքում, «դրանք առհասարակ գոյություն չունեն՝ դրանք միայն թղթի վրա են»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































