«Մեր հայրենիքն այսօր կանգնած է լուրջ գոյաբանական սպառնալիքների առաջ, բայց ամենամեծ վտանգը ոչ թե արտաքին թշնամին է, այլ այն վախն ու անզորությունը, որ ներկայիս իշխանություններն իրենց թույլ կամքի ու թույլ կառավարման հետեւանքով սերմանել են յուրաքանչյուրիս մեջ: Նրանք մեզ ստիպում են խաղաղություն մուրալ: Նրանք սովորեցրել են նաեւ ապրել վախով: Նրանք մեզ համոզում են, որ թույլ ենք, որ պետք է միայն զիջենք:
Բայց մենք գիտենք, որ անդադար զիջումները ոչ թե խաղաղություն են բերում, այլ միայն թուլացնում ու մոտեցնում են հերթական պատերազմը: Եվ այսօր մենք ասում ենք՝ բավական է: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գալիս է վերջ դնելու զոհի կարգավիճակին եւ հաստատելու ուժեղ բանակ, երաշխավորված խաղաղության դարաշրջանը»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարի բացմանը նշեց «Մեր ձեւով» շարժման անդամ Արթուր Միքայելյանը՝ կուսակցության անվտանգության տեսլականը ներկայացնելիս:
Մանրամասն՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
«Մենք գալիս ենք վերադարձնելու ժողովրդի վստահությունը, մենք ուզում ենք իրական խաղաղություն, մենք պատերազմ չենք ուզում, ուզում ենք այնպիսի խաղաղություն, որ ոչ մեկի մտքով չանցնի անգամ սպառնալ Հայաստանին, այնպիսի խաղաղություն, որ մեր երեխաները մեծանան առանց տագնապի ազդանշանի, առանց ռմբակոծությունների ու տարհանումների»,-ասաց Արթուր Միքայելյանը:
Համագումարն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































