«Չախալյան Վահագնին հանդիպել ենք կառավարության դիմաց, երբ նա հինգշաբթի իրականացնում էր նստացույց, ասացի՝ ինչո՞ւ ամեն օր նստացույց չես անում, ասաց՝ ընտանիքի խնդիր ունեմ, մնացած օրերն էլ փորձում եմ աշխատել, որ իմ ընտանիքի հոգսը հոգամ։ Նույնիսկ էն ժամանակ նա ունեցել է այդ սոցիալական խնդիրը։ Պատկերացրեք, որ հիմա կալանքի տակ է, ի՞նչ կլինի»,- Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը՝ անդրադառնալով Վահագն Չախալյանի կալանքը փոխելու միջնորդությանը։
Արթուր Սարգսյանն ասաց, որ միանում է պաշտպանների միջնորդությանը և խնդրում, որ Վահագն Չախալյանի կալանքը փոխվի վարչական վերահսկողության։ Հիշեցնենք, որ նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց չքննարկել Վահագն Չախալյանի կալանքի հարցը՝ հիմնավորելով, որ խափանման միջոցի փոփոխության համար նոր հանգամանքներ չեն ներկայացվել։
Դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































