Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա. «Ժողովուրդ»

Փետրվար 13,2026 10:27 Share

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա։

Նիկոլ Փաշինյանի հիմնած «Վարչաբենդ» խմբի առաջին համերգը տեղի էր ունեցել հունվարի 30-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ Palladium Hall-ում կայացած համերգային միջոցառման համար ընդհանուր ծախսվել է 8 մլն 520 հազար դրամ։

ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը, հայտնել է՝

«Վարչաբենդ» խմբի հունվարի 30-ին կայացած համերգային միջոցառման ողջ ծախսերը հոգացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ներկայացնում եմ ծախսերը՝ ստորև.

Տարածքի վարձակալություն՝ 2 500 000 դրամ

Բրենդավորում, ձևավորում, ատրիբուտիկայի գնում՝ 4 900 100 դրամ

Գործիքավորում, երաժիշտների և դիջեյի վարձատրություն՝ 1 119 000 դրամ

Ընդհանուր՝ 8 519 940 դրամ»,- ասված է հարցման պատասխանում։

Հետաքրքիրն այն է, որ ռեստորանի հնչեցրած թվերի հետ համեմատելիս նկատում ենք, որ ՔՊ կուսակցությունը կարծես թե բավականին համեստ թվեր է ներկայացրել։ Կամ մեծ զեղչեր են արվել ՔՊ-ի համար Palladium Hall-ի կողմից, ինչը շարքային մահկանացուներին հասու չէ։

Միասին ստացվում է 15,1 մլն դրամ կամ մոտ 40 հազար ԱՄՆ դոլար՝ մոտ 500 մասնակցի դեպքում։

Ստացվում է, որ ՔՊ-ն հրապարակում է այն թվերը, որոնք ցանկանում է, որ հանրությունը տեսնի։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728