Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրիստոնեական» քարոզչական նվերներ Վատիկանին՝ Բաքվից. «Ազգ»

Փետրվար 13,2026 10:45 Share

«Ուրախալի է, որ Հռոմի Լեոն XIV քահանայապետին հասու է դարձել 2024-ին Բեռլինում Ադրբեջանի դեսպանության հրատարակած «Քրիստոնեական կյանքն Ադրբեջանում» անգլերեն, գերմաներեն ժողովածուն: Այն ներկայացվել է Ալլահշուքուր Փաշազադեի գլխավորած Ադրբեջանի միջկրոնական պատվիրակության՝ Վատիկան այցի շրջանակում: Ժողովածուն ամփոփում է Ադրբեջանի հարուստ քրիստոնեական ժառանգությունը»: Սա Բեռլինում դեսպան Աղաեւի փետրվարի 10-ին X-ում տարածած տեղեկատվությունն է՝ կից լուսանկարներով: Նկատելի է այսպես կոչված ալբանաուդիական քրիստոնեական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլի մեծամիտ հայացքը՝ Հռոմի պապի հետ «սուրբ կույս Մարիամ ալբանաուդիական եկեղեցու» պատկերով սփռոցը պահելիս: Ադրբեջանում կա՞ այդպիսի եկեղեցի, թե՞ հայկական է, որ տրվել է այդ համայնքին:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728