Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվի․ ԱԺ-ն չընդունեց ընդդիմության նախագիծը

Փետրվար 13,2026 11:09

Ազգային ժողովը չընդունեց ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները դադարեցնելու նախագիծը,  որը հեղինակել էր «Հայաստան» խմբակցությունը։ Բուռն քննարկումներից հետո տեղի ունեցած փակ գաղտնի քվեակության ընթացքում կողմ քվեարկեց 28 պատգամավոր։

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի այս հարցի քվեարկությանը։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծ։ Ընդդիմադիր պատգամավորները գտնում են, որ Հակոբ Մովսեսը խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ հասցեին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728