Լրահոս
Օրվա լրահոսը

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 614-ով կամ 20,4 տոկոսով»․ Արփինե Սարգսյան

Փետրվար 13,2026 12:03

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 614-ով կամ 20,4 տոկոսով»,- ՆԳՆ կրթահամալիրում հրավիրված 2025-ի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Նաև նշեց՝ միևնույն ժամանակ հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով ավելի դեպք․ «2025-ի կտրվածքով՝ ՀՀ իրավապահների կողմից առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 80 տոկոսով ավելին է նախորդ տարվա համեմատ։ Կարևոր նվաճում է․ ոչ թե գնացել ենք մանր չափաքանակի թմրամիջոցների հետևից, այլ ավելի խոշոր խմբաքանակների հետևից, արձանագրել ենք հիմնականում ներմուծման մասով՝ ավելի մեծ խմբաքանակի առգրավում»։

Արփինե Սարգսյանը հայտնեց, որ 2025-ին 2024-ի համեմատությամբ 3,2 տոկոսով նվազել է հանցագործությունների թիվը․ «Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններն աճել են 24 դեպքով, աճել են նաև նրանց բացահայտումների դեպքերը։ Ընդհանուր առմամբ ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել է 115 անձ»։

Արփինե Սարգսյանը նաև հայտնեց, որ 5435 անձի 2025-ին զրկել են վարորդական վկայականից։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728